Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Թվեր և փաստեր Հայաստանից

ՀՀ ԱՆ. Ներդրում` ձեռքբերումներն ամրապնդելու համար

ՀՀ ԱՆ. Ներդրում` ձեռքբերումներն ամրապնդելու համար

Պատվաստումների և պատվաստանյութերի գլոբալ դաշինքը` «ԳԱՎԻ»-ին, նախատեսում է 2017 թվականին Հայաստանում դրամաշնորհային ծրագրով վերակառուցել և վերանորոգել պատվաստանյութերի պահպանման 5 մարզային պահեստ, ինչպես նաև իրականացնել անցումային աջակցության ծրագիր` ներդնելով 60.000 հազար ԱՄՆ դոլար։

Վերակառուցված պահեստներում հնարավորություն կստեղծվի տեղադրելու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից որպես նվիրատվություն տրամադրված սառնարան-սենյակները, որոնք հագեցված են ջերմային ռեժիմի շարունակական մշտադիտարկման էլեկտրոնային սարքերով:

 

ԳԱՎԻ-ին Հայաստանին աջակցում է 2000 թվականից՝ երկրում նոր պատվաստանյութերի (Հեպատիտ Բ, հեմոֆիլուսային բաղադրիչով հնգավալենտ, ռոտավիրուսային, պնևմակոկային, մարդու պապիլոմավիրուսային) ներդրման, ինչպես նաև պատվաստումային ծառայությունների օժանդակության ծրագրերով։

Իմունականխարգելման ազգային ծրագրի հաջող իրականացման արդյունքում մեր երկրում դիտվում է վարակիչ կառավարելի հիվանդություններով հիվանդացության և մանկական մահացության շարունակական նվազում: Վերջին տվյալներով` Հայաստանում վարակիչ հիվանդություններից մահացության ցուցանիշը չի գերազանցում 1%-ը։

 

Մեր երկրում արձանագրվող տնտեսական ցուցանիշների բարելավմամբ պայմանավորված` 2017 թվականին ավարտվում են ԳԱՎԻ-ի ծրագրերը։ Իմունականխարգելման ոլորտում արձանագրված ձեռքբերումների և ցուցանիշների կայունությունն ապահովելու համար դաշինքը Հայաստանին օժանդակում է անցումային դրամաշնորհային ծրագրով:

Սկզբնաղբյուր. Հայաստանի Հանրապետության Առողջապահության Նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ